2318 դիտում
22:27 12-05-2016
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության պատվիրակությանը
Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը, որի կազմում էին «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Հանս Յոհակիմ Ցիննքաննը և ծրագրի փորձագետ Կարինե Սիմոնյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հակոբյանը կարևորեց ընկերության կողմից՝ ԳԴՀ կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայերի տնտեսական ինտեգրմանն ու գործարարությանն առնչվող հարցեր:
Նախարարը նախ ընդգծեց, որ տարբեր ոլորտներում ներգրաված սիրիահայ մասնագետները կարող են ոչ միայն մրցակցություն ստեղծել տեղական շուկայում, այլ նաև նպաստել տեղական արտադրության զարգացմանը, ուստի այդ նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունն արդեն հինգ տարի է, ինչ կազմակերպում է սիրիացիների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառներ, իսկ սիրիացի երկու տասնյակից ավելի վարպետների Երևանի քաղաքապետարանը, նախարարության միջնորդությամբ, մշտական տեղ է հատկացրել Երևանի կենտրոնում գտնվող բացօթյա տոնավաճառում (Վերնիսաժում):
Նախարար Հակոբյանը սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները բարելավելու և Հայաստանում նրանց ամրացնելու նպատակով կարևորեց վերջիններիս հնարավորությունների ճիշտ օգտագործումն ու ընտանեկան բիզնես ծրագրերին աջակցության տրամադրումը:
«Այսօր արդեն կան սիրիացիների մի շարք հաջողված բիզնես ծրագրեր Հայաստանում, որոնք հանրության առավել լայն շրջանակներին ներկայացնելու համար անհրաժեշտ է պատարստել և ցուցադրել գովազդային հոլովակներ կամ կարճամետրաժ ֆիլմեր՝ ոչ միայն գովազդելով արտադրանքը, այլ խրախուսելով սկսնակ գործարարներին», - նկատեց նախարարը:
Նախարարը կարևորեց շուկայի ուսումնասիրության և մասնագիտական վերապատրաստումների իրականացումը՝ սիրիահայերին համապատասխան ոլորտներ ուղղորդելու նպատակով: Նա առաջարկեց նաև ստեղծել սիրիացիների ուսումնական-ստեղծագործական կենտրոն, որի շրջանակներում սիրիացի ձեռագործ վարպետները հնարավորություն կունենան մշտական հիմունքներով ցուցադրելու և վաճառելու իրենց աշխատանքները, ինչպես նաև սեփական գիտելիքներն ու փորձը փոխանցելու նոր սերունդին:
Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը մեկ անգամ ևս կարևորեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից Հայաստանում իրականացվող գործունեությունը և հույս հայտնեց, որ վերջինիս հետ համագործակցությունը կլինի շարունակական և հեռանկարում այն ավելի կընդլայնվի:
Նմանատիպ նյութեր
2657 դիտում
22:45 21-06-2016
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությանը
2539 դիտում
20:57 22-06-2017
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ճարտարապետների պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
757 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2116 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար