211652_close_icon
views-count3981 դիտում article-date 10:57 21-06-2017

Ո՞ւր է «Հայոց լեզու» բաժինը. Կառավարությունում հայերենին չեն տիրապետում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտի» այս տարվա հունիսի 3-ի հա­մարում «Պետական գործուղումներից հետո» հրապարակմամբ անդրադարձել ենք պետական պաշտոնյաների գործուղումների հաշվետվություններին և նկատել, որ օրի­նակ՝ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի գրած հաշվետվության մեջ հայա­տառ, բայց ոչ հայերեն ձևակերպում կա. «Բիենալեն կտևի մինչև ս.թ. նոյեմբերի 26-ին»: Հայերենը կլիներ, եթե գրված լի­ներ՝ կտևի մինչև 26-ը կամ կփակվի 26-ին: Պաշտոնական փաստաթղթում ոչ հայերեն ձևակերպումներն առնվազն պատիվ չեն բերում հայերենը պետական լեզու հռչակած պետության պետական պաշտոնյաներին: Պարզվում է՝ հայերենը չի կարևորում նաև ՀՀ կառավարությունը: Հունիսի 19-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «2017- 2022թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը», որտեղ գրված է. «ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի հիման վրա»: Սա հայերեն չի: Հայերեն կլիներ, եթե գրված լիներ «ՀՀ կա­ռավարության ծրագրի տեսլականը հիմն­ված է հետևյալ սկզբունքի վրա», կամ «ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը կա­ռուցված է հետևյալ սկզբունքի հիման վրա»: Կարեն Կարապետյանն առաջին անգամ վարչապետ նշանակվեց 2016-ի սեպտեմ­բերին, և հոկտեմբերին կառավարությունը ծրագիր ներկայացրեց, որտեղ չկար «Հայոց լեզու» բաժին: Մենք էլ զարմացանք-անհանգստացանք՝ «Իսկ ո՞ւր է «Հայոց լեզու» բաժինը» («Առավոտ», 21 հոկտեմբեր, 2016): Փաստորեն անհանգստությունը ան­տեղի չէր: Ի դեպ, այդ բաժինն այս նախագծում էլ չկա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր