3056 դիտում
14:02 20-06-2017
Տուլայի ավտովթարից տուժած ՀՀ 15-ամյա քաղաքացին կվիրահատվի. ԱԻՆ
Հունիսի 20-ին, ժամը 12:00-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ Ստուպինո քաղաքի հիվանդանոցում գտնվող 3 տուժածի առողջական վիճակը մնում է նույնը (միջին ծանրության), Տուլայի ԲԿ-ում գտնվող Ռոզա Գեղամյանը (2005 թ.) այսօր դուրս կգրվի, իսկ վերջինիս եղբայր՝ Կառլեն Գեղամյանը (2002 թ.) կենթարկվի վարահատության: Գեղամյանների մոր՝ Աիդա Հակոբյանի (1983 թ.) վիճակը մնում է նույնը (միջին ծանրության): Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
***
Հունիսի 18-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/18/1070238/]ՃՏՊ[/url]՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը:
Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր:
Դեպքի վայր է մեկնել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանը, ով ժամը 17:30-ին հաղորդեց, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և «Իվեկո» մակնիշի 22 GG 299 պետհամարանիշով միկրոավտոբուսը (որում եղել են 20 քաղաքացի), ինչի հետևանքով կա 1 զոհ և 9 տուժած: Տուժածներից 6-ը տեղափոխվել է Ստուպինո, 3-ը` Տուլա քաղաքի հիվանդանոց:
Պարզվել է, որ զոհը հանդիսանում է ՌԴ քաղաքացի 1961 թ. ծնված Նասիրով Օթարը:
Տուլայի հիվանդանոցում են գտնվում Աիդա Հակոբյանը (1983 թ.), Ռոզա Գեղամյանը (2005 թ.) Կառլեն Գեղամյանը (2002 թ.) իսկ Ստուպինոյի հիվանդանոցում` Վալերիա Ստեփանյանը, Նորայր Գալստյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը:
Պարզվել է, որ միկրոավտոբուսը ուղևորվում էր Երևանից Նիժնիյ Նովգորոդ:
Ժամը 20:50-ին ստացված տեղեկատվության համաձայն Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Վալերիա Ստեփանյանի (1988 թ.), Նորայր Գալստյանի (1979 թ.), Ռոմիկ Նիկողոսյանի (1958 թ.) առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
460 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
607 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
493 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը