2241 դիտում
19:17 05-11-2015
Տուլայի մոտ տուժած ուղևորներով և զոհվածների մարմիններով ՌԴ ԱԻՆ-ի հատուկ չվերթը օդ է բարձրացել Ռամենսկի օդանավակայանից
Մերձմոսկովյան Ռամենսկի օդանավակայանից օդ է բարձրացել Մոսկվա-Երևան ուղերթի ավտոբուսի վթարից տուժածներին և զոհվածներին տեղափոխող` Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթի ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Կեսօրին վիրավորներին Տուլայից տեղափոխել են Ռամենսկի օդանավակայան շտապօգնության մեքենաներով` ոստիկանության և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենաների ուղեկցությամբ: Շարասյան մեջ են եղել նաև զոհվածների մարմինները տեղափոխող ավտոմեքենաները:
Այս պահին օդանավում ողբերգական վթարից տուժած 32 ուղևորներն են, հայկական պատվիրակության անդամները, որի կազմում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ինչպես նաև զոհվածների 17 հարազատներ։ Ինքնաթիռը կբերի նաև վթարի 8 զոհերի մարմինները:
Նմանատիպ նյութեր
3071 դիտում
14:02 20-06-2017
Տուլայի ավտովթարից տուժած ՀՀ 15-ամյա քաղաքացին կվիրահատվի. ԱԻՆ
1318 դիտում
16:55 28-05-2020
Մայիսի 29-ին Red Wings-ը կիրականացնի Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ հաջորդ օրը՝ «Բելավիան»՝ Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը
Այս բաժնից
352 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
730 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում