Սաակաշվիլիի կուսակցության ղեկավար անդամների վրա ձվեր են նետել
«Ազգային միասնական շարժում» կուսակցության տեղեկացմամբ «Վրացական երազանքի» տեղական ակտիվիստները Ցագարիում նրանց նախընտրական հանդիպումը խափանել են:
Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, Գիգի Ծերեթելին հայտարարել է, որ երբ Գիգա Բոկերիան և Գիգի Ուգուլավան կուսակցության այլ անդամների հետ միասին հանդիպում են ունեցել ընտրողների հետ ինչ որ խմբեր նրանց վրա ձվեր են նետել:
Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահի գլխավորած «Ազգային միասնական շարժում» կուսակցությունն առաջին անգամ չէ, որ նման ընդունելության է արժանանում Վրաստանի տարբեր բնակավայրերում: