Գրենլանդիայի արևմտյան ափերը տուժել են երկրաշարժից և ցունամիից
Գրենլանդիայի արևմտյան ափերը տուժել են երկրաշարժից և դրան հաջորդող ցյունամիից: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ոստիկանությունը հայտարարել է, որ չի կարող ոչ հերքել և ոչ էլ հաստատել զոհերի և վիրավորների մասին լուրերը:
Երկրաշարժը եղել է 4,0 մագնիտուդ ուժգնությամբ և մեծ ալիք է առաջացրել, որն էլ վնասել է հարակից տները: