ԱՄՆ զինվորականները սպանել են Աֆղանստանի խաղաղ բնակիչների՝ կարծելով թե նրանք ահաբեկիչներ են
ԱՄՆ զինվորականները սպանել են Աֆղանստանի 3 խաղաղ բնակիչների՝ կարծելով թե նրանք ահաբեկիչներ են: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ մահացածներից 2-ը երեխաներ են, մյուսը՝ նրանց հայրը:
Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանց հրամանատարը մահացել է ականի պայթյունից: Զինվորականները կարծել են, որ մոտակայքում գտնվող հայրն ու որդիներն են դա կազմակերպել, և կրակ են բացել նրանց ուղղությամբ:
Մահացած տղամարդը 14 երեխաների հայր է եղել: