Հրապարակվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը. 13մլն դիտում՝ 3 օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Համացանցում հրապարակվել է խառը մարտարվեստների կանոններով Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը: Այն կարելի է գտնել YouTube-ի Bruce Lee Central ալիքում:
Տեսանյութում ներկայացված մենամարտում որպես մրցակից է հանդես գալիս վարպետի աշակերտ Թեդ Վոնգը, որը մինչ օրս արևելյան մարտարվեստ է դասավանդում ԱՄՆ-ում:
Կադրերը նկարահանվել են Կալիֆոռնիայի Ջիտ Կուն Դո դպրոցում, որի հիմնադիրն է Բրյուս Լին, հայտնում է Daily Mail-ը:
Տեսանյութը 3 օրում ավելի քան 13 մլն դիտում է արձանագրել: