2087 դիտում
16:56 14-06-2017
ԱԺ նախագահն ու պատգամավորները մասնակցեցին արյունատվության ակցիային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 14-ը բազմաթիվ երկրներում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր, որի կապակցությամբ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ: Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է՝ նպատակ ունենալով երախտագիտություն հայտնել արյան կամավոր դոնորներին, ինչպես նաեւ հանրության ուշադրությունը հրավիրել սոցիալական մեծ նշանակություն ունեցող այս հարցի վրա: Այս տարի արյան դոնորի միջազգային օրվա կարգախոսն է՝ «Մի սպասեք արհավիրքի: Ինչ կարող ենք անել՝ հանձնե՛ք արյուն, հանձնե՛ք հիմա, հանձնե՛ք հաճախակի»:
Օրվա կապակցությամբ պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել էր կամավոր անհատույց արյունատվության ակցիա, որին մասնակցել եւ արյուն են հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ պատգամավորներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ եւ լրագրողներ:
ՀՀ ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանը, Նաիրա Զոհրաբյանը, Մարգարիտ Եսայանը եւ Կարեն Ավագյանն արյան կամավոր դոնորության գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար պարգեւատրվել են «Արյան դոնոր» պատվավոր կրծքանշանով:
Հանձնելով պարգեւները՝ Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը կարեւորել է միջոցառման անցկացումը խորհրդարանում եւ կոչ արել արյունատվության գործում ցուցաբերել ակտիվություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1120 դիտում
23:41 13-06-2024
Անահիտ Ավանեսյանը կմիանա արյունատվության ակցիային
2797 դիտում
16:04 13-06-2017
ՀՀ ԱԺ Կանաչ սրահում տեղի կունենա արյունատվության ակցիա. հրավիրվում են բոլոր պատգամավորները
5818 դիտում
12:53 03-04-2016
Հերթական արյունատվության ակցիա վաղը` Հանրապետականի երիտասարդական թևի նախաձեռնությամբ