Ընդունելի չէ, որ պետական այրերը խոսում են գործ տալու մասին. Ազատ Արշակյան
«Կածառք տալով ձևավորված իշխանությունը պետք է պայքարի կոռուպցիայի դե՞մ: Եթե դուք հավատո՞ւմ եք, ես չեմ հավատում»,- այսօր մամուլի ասուլիսին ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող օրենսդրական փաթեթին:
Նա կարևորեց, որ Ազդարարի ինստիտուտը քաղաքակրթական մշակույթ է, այն ընդունված է Եվրոպայում և շատ այլ տեղերում:
Անդրադառնալով նախագծի քննարկման ժամանակ դաշնակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի ելույթին, Իշխանյանը նշեց. «Իմ կարծիքով՝ այդ պատգամավորը անփորձ պատգամավոր էր, ինչ մտածում էր՝ ասաց»:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ նշեց, որ եթե հասարակության կամ պետության ունեցվածքի դեմ ոտնձգություն կա, քաղաքացին պարտավոր է ահազանգել: Արշակյանի համար ընդունելի չէ, որ պետական այրերը խոսում են գործ տալու մասին: