Բանակի հզորության վրա են հենվում պետական քաղաքականություն իրականացնող այրերը. Սյունիքի մարզպետ
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղերձը՝ Բանակի օրվա առթիվ.
«Հայոց ազգային բանակը պատվով է կատարում հայրենի սահմանների պաշտպանի իր առաքելությունը` խաղաղության պահպանման կռվան հանդիսանալով ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար:
23 տարիների ընթացքում հայոց ազգային բանակն իր մարտական պատրաստականությամբ, մարտունակությամբ և զգոնությամբ, արժանի հակահարված է տվել հակառակորդի բոլոր ոտնձգություններին, անառիկ պահել մեր սահմաններն ու ապահովել ժողովրդի խաղաղ կեցությունն ու անդորրը:
Հայոց բանակի զինվորներ, բանակի հզորության վրա են հենվում պետական քաղաքականություն իրականացնող այրերը: Ձեր անձնվեր ծառայությամբ ապահովում եք Հայաստանի Հանրապետության անկախության պահպանումն ու առաջընթացը: Մաղթում եմ ձեզ հայրենանվեր ծառայություն, անսպառ եռանդ»: