48668 դիտում
15:15 29-06-2016
Մինչև վարչապետը ձեռքը սեղանին չխփեց, Արթիկում պաշտոնյաները տեղից «ժաժ չեկան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 29-ի վաղ առավոտվանից վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ Արթիկ քաղաքում սկսել են բնական աղետի հետևանքների վերացման ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ կատարել, որը ղեկավարում է Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:
Աշխատանքներին ներգրավված են ոստիկաններ, փրկարարներ ու տեղաբնակներ:
Ինչպես ավելի վաղ Արթիկից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/28/89066/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 24-ին 4 ժամից ավելի էր` Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Սելավատարի փլուզման պատաճառով գետը տակնուվրա էր արել մի ամբոջ թաղամասի տներ, գոմեր, ինչի հետևանքով էլ մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ էին սատկել:
Գետը ավերել էր բազմաթիվ տներ: Մարդաբոյ ապառաժ քարերը վնասել էին նաև մարդկանց ավտոմեքենաները: Դեպքի վայր էին ժամանել Շիրակի մարզի փրկարարները` մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Քաղաքացիները Շիրակի մարզի փրկարարների հետ աշխատանքներ էին կատարում` պարզելու համար, թե արդյո՞ք մարդկային կորուստներ կան, թե՞ ոչ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աղետի վայր էր ժամանել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձինք:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+