4293 դիտում
18:25 06-05-2017
Լիբանանի ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ արվեստագետ Գրիգոր Կարապետի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը
Մայիսի 4-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ արվեստագետ Գրիգոր Կարապետի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Միջոցառումն անցկացվում է Լիբանանում Հայաստանի և Իտալիայի դեսպանությունների հովանավորությամբ ևԼիբանան-Հայաստան բարեկամության ընկերակցության հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Լիբանանի քաղաքական կուսակցությունների, դատական իշխանությունների, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլք:
Իրենց ելույթներում Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Իտալիայի դեսպան Մասսիմո Մարոտին, Լիբանան-Հայաստան բարեկամության ընկերակցության քարտուղար Պողոս Քյուրդյանը նշեցին միջոցառման մշակութային կարևորությունը և առանձնահատուկ բնույթը:
Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ գեղանկարիչ Գրիգոր Կարապետն իր ստեղծագործություններով յուրօրինակ կամուրջ է հանդիսանում երեք տարբեր ժողովուրդների և մշակույթների միջև, նպաստում միջմշակութային երկխոսությանը:
Ելույթ ունեցավ նաև արվեստագետ Գրիգոր Կարապետը, ով նշեց, որ ցուցահանդեսի գլխավոր նպատակն է մեկտեղել հայ, լիբանանյան եւ իտալական ինքնությունները և երեք երկրների մշակույթները:
Տեղեկանք.Գեղանկարիչ, ձեւավորող Գրիգոր Կարապետը ծնվել է 1968 թ. Թ. Այնճարում: Ուսանել է Բեյրութի Թորոս Ռոսլինի անվան գեղարվեստի ակադեմիայում: 1993 թ. տեղափոխվել է Վենետիկ և շարունակել ուսումը Գեղարվեստի ակադեմիայում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում, Իտալիայում, Ավստրիայում եւ ԱՄՆ-ում:
Վերջին տարիներին վերադարձել և ապրում ու ստեղծագործում է հայրենի Այնճարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
559 դիտում
19:28 06-02-2025
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ
1714 դիտում
19:06 06-02-2025
ԻԻՀ դեսպանն անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով Ղարաբաղ երգողների տեսանյութին
835 դիտում
18:43 06-02-2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին. ձյուն, բուք, մառախուղ