211652_close_icon
views-count2722 դիտում article-date 14:12 05-06-2017

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հարկավոր է լավատես լինել․ Լևոն Մնացականյան

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հարկավոր է լավատես լինել: [url=https://armenpress.am/arm/news/893534/arajnagitsn-amboxjutyamb-verahskeli-e-levon-mnacakanyany.html]armenpress.am-ի[/url] հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա վստահեցմամբ՝ այս իրավիճակի լուծումը դրական է լինելու: «Մեր գործն արդարացի է, մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք պայքարում: Ամեն ինչ մոտիվացված է և հաղթանակը մերն է լինելու: Ադրբեջանը գնալով փորձելու է իրավիճակը լարել, որպեսզի վնասներ հասցնի մեզ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ անհրաժեշտության դեպքում վերջնական հարված տանք»,- ասաց ՊԲ հրամանատարը: Նա նախորդ տարվա ապրիլից հետո սահմանագծում իրականացված մեծածավալ աշխատանքների մասին է փաստում. ոչ միայն տեսադիտարկող սարքեր են տեղադրվել, այլ նաև ինժեներական կահավորում արվել, բարելավվել են անվտանգության ապահովման և կենցաղային պայմանները: «Իհարկե, մենք առաջին հերթին տեսադիտարկման համակարգով բացառել ենք կամ նվազագույնի ենք հասցրել մարդու գործոնը սահմանափակ տեսանելիության գոտիներում դիտարկելիս: Այդ առումով ամբողջությամբ վերահսկելի է առաջնային գիծը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր