211652_close_icon
views-count10227 դիտում article-date 22:34 19-04-2015

Պատարագից դուրս եկող ժողովուրդը հերթ էր կանգնել՝ աշխատանքներին մասնակցելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Եկեղեցին կենդանի և կենդանարար ջրի աղբյուր է, որով բժշկվում և զորանում է մարդը: Այս պատկերացումով է նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր առաքելությունն իրականացնում, այս գիտակցումով է հայ հավատացյալը մերձենում եկեղեցուն և Տիրոջ Հաղորդության խորհրդին և այս հավատով է, որ հայ հավատավոր մարդը դարերի հոլովույթում ապրել և սրբվել է կենդանարար հոգևոր ջրի աղբյուրով` իր եկեղեցով և իր մասնակցությունն ունեցել հոգևոր իր տան անսասանության և շենության գործում: Այս օրերին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու համայնքի անդամները նախանձախնդիր կերպով մասնակցում են եկեղեցու բարեկարկգման աշխատանքներին: Եկեղեցու խաչքավոր Պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Մայր Եկեղեցու բակում տեղադրվեց խաչքար-կաթնաղբյուր, որը խորհրդանշում է եկեղեցու կենսատու ջրի աղբյուր լինելու հանգամանքը: Միաժամանակ Երևանաբնակ Հովհաննես Նազարեթյանի նախաձեռնությամբ եկեղեցու բակում տնկվեցին տասնյակից ավելի եղևնիներ, որպես եկեղեցու կենսատու իրողությունը փոստող հանգամանք: Ուրախալի է, երբ տեսնում ես, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ամբողջ հարակից տարածքով բարեկարգման աշխատանքներ են ընթանում և առավել ուրախալի է, երբ այն իրականացվում է համայնքի անդամների միջոցով: Այսօր բացառաիկ մի իրողության ականատես եղանք: Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցուց դուրս եկող հավատացյալները, խորհրդաբանորեն ասված, հերթ էին կանգնել աշխատանքներին մասնակցելու համար: Թող զորանա մեր Սուր Եկեղեցին և զորացնի ամենքիս: Ամեն Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր