9846 դիտում
23:22 02-06-2017
Կապսի ջրամբարի շինարարությունը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար. Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
«KfW բանկը մեծապես գնահատում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համագործակցությունը՝ երկու կողմերի համար կարևորագույն նշանակություն ունեցող նախագծերի շրջանակներում: Ուզում եմ հատուկ նշել, որ Կոմիտեի հետ մեր համագործակցությունը մշտապես եղել է բաց երկխոսության ձևաչափում: Հենց այդ պատճառով էլ այն այսքան արդյունավետ է»,- այս մասին ՋՏՊԿ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է KfW գերմանական բանկի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան:
Ըստ բանկի ներկայացուցչի՝ ՋՏՊԿ հետ համագործակցությունը շատ լավ օրինակ է՝ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացող խնդիրները քննարկելու, կարևոր հարցերի շուրջ մոտեցումները հստակեցնելու և մարտահրավերներից չխուսափելու առումով: Ըստ Օ. Զիմելկայի՝ սա արդյունավետ աշխատանքի առաջին գրավականներից մեկն է:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նորանշանակ պաշտոնյային ներկայացրել է Բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, հատկապես մանրամասնելով Կապսի ջրամբարի հետ կապված աշխատանքները:
Ա. Հարությունյանը նշել է, որ ջրամբարաշինության ծրագիրը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար, և Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների հաջող մեկնարկը հույս է ներշնչում, որ ծրագրում ներգրավված բոլոր կողմերը պատրաստ են կառուցողական աշխատանքի և համագործակցության.
«Կապսի ջրամբարի շինարարության համար տարվող նախապատրաստական աշխատանքները ծրագրում ենք ավարտին հասցնել մյուս տարեսկզբին: Ամեն ինչ անելու ենք՝ նախատեսված ժամկետներին հասցնելու համար, ինչի համար շատ կարևորում եմ խորհրդատուների և փորձագիտական խմբի հետ համատեղ աշխատանքը: Վերջին մեկ ամսում արձանագրված բարձր աշխատանքային տեմպը պահելու դեպքում՝ նախանշված ժամկետները կարելի է իրատեսական համարել»,- ասել է Ա. Հարությունյանը:
Գերմանական կողմի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել Կոմիտեի ջանքերին, քանի որ պատկերացնում են նախագծի բարդությունն ու կարևորությունը.
«Մենք հասկանում ենք, որ նոր ջրամբարի կառուցումն ավելի հեշտ է, քան Խորհրդային Միության տարիներին կառուցված և կիսատ թողնված Կապսի ջրամբարի վերակառուցումը և արդի չափանիշներին համապատասխանեցումը: Նաև գիտակցում ենք նախաձեռնության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար: Այդ իսկ պատճառով պատրաստ ենք հնարավորինս աջակցել այս բարդ ու հավակնոտ նախագծի իրականացման գործում ներդրված ջանքերին»,- ասել է Օ. Զիմելկան:
[b]ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
9195 դիտում
20:17 29-06-2017
Ջրային տնտեսության պետական կոմիտեն հակասական հիմնավորումներ է տալիս Ազատի ջրամբարի լցվածության վերաբերյալ
1841 դիտում
20:55 03-04-2015
Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին
Այս բաժնից
1636 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1021 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան
973 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ