2530 դիտում
16:47 31-05-2017
Եթե Հայաստանում կոռուպցիան արժանի պատասխան չստանա, ապա ԵՄ–ից դժվար թե հնարավոր լինի սպասել էական ներդրումներ. Սվիտալսկի
Տեխնիկական խնդիրները մենք ի մի կբերենք մինչև նոյեմբեր, և հույս ունենք, որ այդ ժամանակ Հայաստանը Բրյուսելում Եվրամիության հետ կստորագրի շրջանակային համաձայնագիրը։ Այսօր Երևանում կազմակերպված «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով քննարկմանն այսպես ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպանը տեղեկացրեց, որ ներկայում սպասում են նոր կազմվող կառավարության ռազմավարության հստակեցումներին: Իսկ իրենց մոտեցումները հստակ են՝ կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարական հաստատությունների զարգացում, դատական իշխանությունների անկախացում, խտրականության մերժում:
«Եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ Հայաստանի տնտեսությունում»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ անցյալ տարի ԵՄ-ը Հայաստանի կառավարությունից երաշխիքներ է ստացել երկկողմ գործակցության խորացման պատրասկակամության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
694 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
817 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ