211652_close_icon
views-count33673 դիտում article-date 09:18 31-05-2017

Շղթայական ավտովթար Երևանում. Եղվարդի խճուղում բախվել են Honda-ն, Mitsubishi-ն և Opel-ը. վարորդները մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Opel մակնիշի 23 ՕՕ 208 համարանիշի, Mitsubishi մակնիշի 35 FX 053 համարանիշի և Honda մակնիշի 34 NՏ 527 համարանիշի ավտոմեքենաները; Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր