211652_close_icon
views-count17728 դիտում article-date 18:54 30-05-2017

Երևանում «Յունիբանկ»-ի քարտային մասնագետը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտների

Երեկ՝ մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Հերացի փողոցի 2 ա հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 28-ամյա Մյուդիկ Նահապետյանը իր վարած Mercedes մակնիշի 28 ԼՏ 202 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 21-ամյա Գրետա Միրզոյանին և Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ, 22-ամյա Արփինե Մելիքյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Նահապետյանը աշխատում է «Յունիբանկ»-ում որպես քարտային մասնագետ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր