Փրկարարները քաղաքացու մատից հեռացրել են մատանին. ՀՀ ԱԻՆ
Մայիսի 28-ին, ժամը 01:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի քաղաքացու մատանին դուրս չի գալիս մատից, ինչի հետևանքով մատը այտուցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 28-ին, ժամը 09:17-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչն ունի առողջական խնդիրներ, չի կարողանում մոտենալ և բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի մահճակալում անօգնական վիճակում հայտնաբերել են 1935 թ. ծնված Ա. Կ.-ին, ով տեղում ստացել է առաջին բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից: