211652_close_icon

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին

views-count2839 դիտում article-date 19:28 07-06-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին: «Խոր վրդովմունքով տեղեկացա այսօր Իրանի Խորհրդարանում և Իմամ Խոմեյնու դամբարանում տեղի ունեցած հրաձգության և պայթյունի մասին, որի հետևանքով զոհվել են մարդիկ և կան բազմաթիվ վիրավորներ: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որի դեմ պայքարը բխում է բոլորի շահերից: Իմ զորակցությունն եմ հայտնում և ցավակցում զոհերի ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր