8191 դիտում
23:18 26-05-2017
«Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ թվային օրակարգի գաղափարը». Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ՌԴ Կազան քաղաքում այսօր՝ մայիսի 26-ին, մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով:
Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանն ամեն անգամ հայտարարում է, որ այս հարթակը հետաքրքիր է, հեռանկարային և կարևոր մեր երկրի, մեր տնտեսության զարգացման համար: Կցանկանայի առանձնացնել մի շարք առանցքային հարցեր, որոնք այսօր նեղ կազմով քննարկել ենք.
Առաջինը ԵԱՏՄ թվային օրակարգն է: Մենք կողմ ենք թվային օրակարգի գաղափարին և կարևորում ենք այն: Պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ, առավել ևս որ մեր երկրներում արդեն գոյություն ունեն այս կամ այն չափով գործարկված, գործող համակարգեր: Մենք պետք է հաշվի առնենք դա, ապահովենք դրանց փոխգործակցությունը, համապատասխան գործիքակազմը և համակարգված աշխատանքի դեպքում կկարողանանք այդ առանձնացված համակարգերը միասնական տեխնոլոգիական հարթակի վերածել:
Երկրորդը խոչընդոտների և արգելքների վերացման ուղղությամբ փոխգործակցությունն է: Այսօր մեզ ներկայացվեց վերլուծություն այն մասին, թե որտեղ ինչը կատարված չէ: Հայկական կողմը հայտարարել է, որ մեզ մոտ արձանագրված թերություններն առաջիկայում կվերացվեն: Այդ ուղղությամբ աշխատանքը շատ օգտակար է, քանի որ այն իրականում լավ դիվերսիֆիկացնում է մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունները:
Մենք կողմ ենք ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում նախանշված աշխատանքների ընթացակարգի ընդունմանը և արդեն հանձնաժողովին առաջարկություններ ենք ուղարկել գիտահետազոտական աշխատանքների թեմաների վերաբերյալ՝ համապատասխան երկամյա պլանի մեջ ընդգրկելու նպատակով:
Այսօրվա օրակարգում կցանկանայի առանձնացնել նաև «միասնական պատուհանի» հարցը: Կարծում եմ՝ բավական հետաքրքիր գործիք է: Մենք որոշակի փորձ ենք կուտակել, այն դեռևս համակարգված չէ, բայց մի շարք ուղղություններով բավական առաջ ենք գնացել»:
ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը քննարկել են տնտեսության, մաքսային, արդյունաբերության և ագրոարդյունաբերության ոլորտներում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ ԵԱՏՄ ներքին շուկայում սահմանափակումների վերացման միջոցառումների ծրագրի, անդամ երկրների կողմից արդյունաբերական ապրանքների մասով տրվող հատուկ սուբսիդիաները ԵԱՏՀ հետ կամավոր կերպով համաձայնեցնելու և դրանց տրամադրման հետ կապված վարույթներ անցկացնելու կարգի, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «միասնական պատուհանի» մեխանիզմի զարգացման, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման կարգի, 2016 թ. ԵԱՏՀ որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատականի մոնիթորինգի մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվության վերաբերյալ և այլն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1668 դիտում
23:03 27-10-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
5655 դիտում
16:23 23-10-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Այս բաժնից
796 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
661 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը