Նիկոլ Փաշինյանը տեղավորվել է Լևոն Զուրաբյանի ընդարձակ աշխատասենյակում:. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության խորհրդարանական աշխատասենյակներում այս օրերին տեղավորվում են ԱԺ վեցերորդ գումարման ընդդիմադիր «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները:
«Իրավունքը» նկատեց, որ նրանցից մեկի աշխատասենյակն արդեն իսկ ունի համապատասխան ցուցանակ: Պարզվում է՝ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր տեղը զիջել է խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին, իսկ ինքը տեղավորվել նախորդ գումարման ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ընդարձակ աշխատասենյակում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: