211652_close_icon
views-count33841 դիտում article-date 17:36 25-05-2017

Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթեկությունը վերականգնված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1` Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի 8 կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունն այսօրվանից երկկողմանի բաց է: Մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն ու բարեկարգումը կշարունակվեն արդեն բաց երթևեկության պայմաններում: 2016 թ. սեպտեմբերին մեկնարկած կամուրջների ու ուղեանցերի շինարարության հետևանքով երթեկությունը տեղ-տեղ միակողմանի փակվել էր և կազմակերպվում էր շրջանցիկ ուղիով: Այսօրվանից վարորդներին պատճառված անհարմարությունները կավարտվեն: Երևան-Արտաշատ ճանապարհահատված կատարած վերջին այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարել էր, շինարարներն էլ պարտավորվել էին մինչև մայիսի 25-ը բացել երկկողմանի երթևեկը: Վերջին երեք կամուրջների ճանապարհամերձ հատվածներից այսօր հեռացվեցին նախազգուշացնող նշանները, և երկկողմանի երթեկությունը վերականգնվեց: «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Կարապետյանը դիտարկեց նաև կատարվող աշխատանքների որակը, գործնական դիտողություններ արեց: Ճանապարհաշինարարները հավաստիացրին, որ աշխատում են առավելագույն արագությամբ և պայմանագրով նախատեսված ժամկետներում՝ մինչև նոյեմբեր ամիսը, նոր ուղեանցերի կառուցման, գոյություն ունեցող ուղեանցերի վերակառուցման շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում... [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր