211652_close_icon
views-count18574 դիտում article-date 10:46 25-05-2017

Ոչ մի Ղարաբաղ Ադրբեջանին վաղուց պետք չէ. Դենիս Դվորնիկով. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրացում, ցավոք, հնարավոր է ցանկացած պահի: Խնդիրն այն է, որ ադրբեջանական էլիտայի ներսում սուր պայքար է ընթանում գոյատևման համար՝ ներկայիս տնտեսական լուրջ ճգնաժամի պայմաններում: Շատերին արդեն հասկանալի է, որ ոչ մի Ղարաբաղ Ադրբեջանին վաղուց պետք չէ: Զուտ այն պատճառով, որ այդ տարածքն օրգանապես ոչ մի անգամ կապված չի եղել այն ազգերի հետ, որոնք բնակվում են Ադրբեջանի Հանրապետությունում»,- մեր թղթակցին ասել է Միջազգաային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, քաղաքական վերլուծաբան Դենիս Դվորնիկովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին՝ հասցեական հայտարարությունն ու անդրադառնալով վերջին հետևանքներին ու դրա հնարավոր զարգացումներին: Ըստ նրա՝ որպես քաղաքական գործիք, որպես միջոց, որը շեղում է բնակչության ուշադրությունը խնդիրներից, պատերազմը բավականին արդյունավետ գործիք է. «Պատկերացրեք, որ Ալիևի շրջապատից որևէ մեկը նրան ցանկանում է գահընկեց անել կամ ստեղծել քաղաքական ճգնաժամ: Դրա համար բավարար է երկիրը ներքաշել նոր զինված հակամարտության մեջ, որում մեծ է ցավոտ պարտությունների հավանականությունը: Սա՝ մտորումների համար: Իրականում ամեն ինչ կարող է լինել ավելի բարդ, ավելի ցինիկ և ավելի վտանգավոր: Անխոս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես՝ նաև Ռուսաստանը, պետք է շատ լուրջ ազդեն Բաքվի վրա, ցույց տան, որ սադրանքների շարունակելու դեպքում դիվանագիտական լուրջ պատասխան կլինի: Պատերազմը ոչ մեկին պետք չէ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր