78057 դիտում
20:11 24-05-2017
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում Volkswagen Passat-ը բախվել է բետոնին. վարորդն ու ուղևորը տեղում մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Volkswagen Passat մակնիշի 18 ԼՍ 944 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կամո գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ջրատարի բետոնե հատվածին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ, ովքեր ավտոմեքենայի միջից պետք է դուրս բերեն դիերը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Արթուր Այվազյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Ախուրյանի բաժի քրեական հետախուզության ավագ օպերլիազոր Հովհաննես Հարությունյանն ու նույն բաժնի անչափահասների գործերով ավագ տեսուչ Գագիկ Մաթևոսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից մեկը Արթիկ քաղաքի բնակիչ, 42-ամյա Վարդան Սարիբեկյանն է, և, ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան նա է վարել:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+