2430 դիտում
19:25 22-05-2017
ՀՀ ԱԻ նախարարությունում մեկնարկել է «Ճգնաժամային հաղորդակցություն» խորագրով երկօրյա գործնական աշխատաժողովը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ ԱԻ նախարարությունում մեկնարկեց «Ճգնաժամային հաղորդակցություն» խորագրով երկօրյա գործնական աշխատաժողով: Այն կազմակերպել են ՀՀ ԱԻ նախարարությունը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը:
Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ գրեթե բոլոր պետական մարմինների, ինչպես նաև Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների լրատվական ծառայությունների պատասխանատուները: Որպես փորձագետներ հանդես էին գալիս ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի տարբեր նահանգների հանրային կապերի ղեկավարները:
Միջոցառումը նախորդում է և բաղկացուցիչ մասն է մայիսի 24-26-ն անցկացվելիք «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը:
Աշխատաժողովի նպատակն է ուրվագծել ճգնաժամի դեպքում ծավալվող միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնի աշխատանքի հիմնական սկզբունքները: Կենտրոնի գործառույթն է աղետի դեպքում ժամանակին ու հավաստի տեղեկատվությամբ ապահովել բնակչությանն ու կառավարման մարմիններին` խոսելով «մեկ ձայնով» և կանխելով խուճապի ու ասեկոսեների տարածումը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը ողջույնի խոսքում նշեց, որ աշխատաժողովը նպատակ ունի մասնակիցներին ծանոթացնել ճգնաժամային իրավիճակներում տեղեկատվության ապահովման հայկական և ամերիկյան ժամանակակից փորձին, լրատվամիջոցների դերին, դրանց հետ աշխատելու սկզբունքներին և հմտություններին:
ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի Նորթ Աթլանթիկի դիվիզիայի ներկայացուցիչ Դյուի Ուոնգն իր խոսքում ընդգծեց, որ իրենք բարձր են գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը և կշարունակեն ճգնաժամային հաղորդակցության ուղղությամբ տարվող աշխատանքը:
-Հուսով եմ՝ այն մեծապես կօգնի ձեզ ճգնաժամային հաղորդակցությունը պատշաճ կազմակերպելու գործում և զարգացնելու Հայաստանի՝ աղետներին արձագանքելու կարողությունները,- եզրափակեց Դ. Ուոնգը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
4088 դիտում
15:25 04-05-2017
Մեկնարկել է «Առցանց դասավանդման հմտությունների զարգացումը 21-րդ դարի լսարանի համար» երկօրյա աշխատաժողովը
667 դիտում
13:41 13-05-2023
Տիրանայում մեկնարկել է Ալբանիա-Հայաստան երկօրյա աշխատաժողովը
Այս բաժնից
1300 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
862 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար