40136 դիտում
10:24 20-05-2017
Խոշոր ավտովթար Երևանում. Ծարավ Աղբյուրի փողոցում բախվել են 2 Nissan-ները և Volkswagen Golf-ը. 5 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ ՊՆ աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ծարավ Աղբյուրի փողոցում բախվել են Nissan մակնիշի 35 DC 030 համարանիշի, Volkswagen Golf մակնիշի 34 ՏQ 157 համարանիշի և Nissan March մակնիշի 34 MN 630 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մի մասը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ավանի բաժնի պետ, Փրկարար ծառայության գնդապետ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից կին վարորդին, ով Nissan March-ն է վարել, և նրա անչափահաս երեխաներին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները և տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպրոտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+