Ռաֆիկ Գրիգորյանն ազատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է իր պաշտոնից: Այս մասին որոշումը կառավարությունն ընդունել է այսօր՝ մայիսի 18-ի իր նիստում:
Նշենք, որ Ռաֆիկ Գրիգորյանն ՀՀԿ ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: Նա մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թ. հունիսից: