211652_close_icon

ԱՄՆ-ի կոնգրեսականները պահանջում են հետաքննություն անցկացնել Թրամփի դեմ

views-count1903 դիտում article-date 13:42 17-05-2017
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկման ու պետական բարեփոխումների հարցերով իրավաբանական հանձնաժողովի բոլոր դեմոկրատ անդամները պահանջում են անհապաղ հետաքննություն սկսկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի, արդարադատության նախարար Ջեֆֆ Սեշանսի և Սպիտակ Տան ևս մի քանի պաշտոնյաների դեմ։ Hill պարբերականի տվյալներով՝ երկու հանձնաժողովների նախագահներին համապատասխան նամակներ են ուղարկվել, որոնց տակ ստորագրել են նշված հանձնաժողովների բոլոր 33 դեմոկրատ անդամները։ «Դիմում ենք խնդրանքով, որպեսզի վերահսկման և պետական բարեփոխումների, ինչպես նաև րավաբանական հարցերով հանձնաժողովները անմիջապես համատեղ հետաքննություն սկսեն, որպեսզի պարզեն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և նրա նշանակած բարձրաստիճան չինովնիկները փորձում են խոչընդոտել հետաքննությանը, որն անցկացնում են ՀԴԲ-ն, Արդարադատության նախարարությունը և Կոնգրեսը՝ կապված նախագահական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի միջամտության փորձերի հետ»,-ասված է նամակներում։

Նմանատիպ նյութեր