Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին «hraparak.am»-ի հետ զրույցում ասել է կուսակցության անդամ Արտակ Մելիքյանը` նշելով, որ առողջական խնդիրներ ունի Փոստանջյանը:
Ընտրությունների օրը ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով նրա ուսը այտուցվել էր: Հիշեցնենք, որ Փոստանջյանն իր համակիրների հետ մուտք էր գործել Ավան վարչական շրջանում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբ և պահանջել բացել դարակները: Այդ ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել նրա և շտաբի աշխատակիցների միջև»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]