211652_close_icon
views-count11188 դիտում article-date 21:02 14-05-2017

Արմեն Աշոտյանը` Զարուհի Փոստանջյանին

ՏԻՄ ընտրությունները թեև իրենց ձևով քաղաքական են, բայց բնույթով քաղաքական չեն: Այսպես է բացատրում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, այսօր կայացած Երևանի ավագանու ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշը: Այդ մասին գրում է [url=http://www.aravot.am/2017/05/14/885493/]Առավոտը:[/url] Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է ընտրողների 34, 52 տոկոսը: Արմեն Աշոտյանը վստահեցնում է երևանցիների քաղաքացիական կամքի վրա ոչ ոք չի բռնացել: Ասում է`արձանագրված միջադեպերը տհաճ են, ՀՀԿ-ում ցավում են նման տհաճ միջադեպերի համար, բայց դրանք եզակի են. «Ընտրություններն անցել են բարձր մակարդակով, իսկ որոշ միջադեպեր չեն կարող ստվեր գցել ընտրությունների վրա»: Նա վստահություն հայտնեց, որ ընտրությունների ամփոփումը ևս կանցնի բարձր մակարդակով։ «Հուսով ենք, որ մեր քաղաքական մրցակիցները այլևս չեն դիմի քարոզչական ու հակաքարոզչական ձևերին, որը կապ չունի ընտրությունների հետ, իսկ այն դեպքերը, որոնք իրավապահ մարմինների կողմից ուսումնասիրվում են, պետք է ընթացք ստանան օրենքի ամբողջ ուժով», – նշեց ՀՀԿ փոխնախագահը` նկատի ունենալով «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի` ՀՀԿ գրասենյակներից մեկը մուտք գործելը, այնտեղ և դրանից հետո տեղի ունեցածը։ Ի դեպ, Արմեն Աշոտյանը մասնակցության ցածր ցուցանիշը չի կարծում, որ ՀՀԿ-ի օգտին չէ: Նա վստահ է, որ դա հետևանք է այն բանի, որ իրենց մրցակիցները չեն կարողացել հավատ ներշնչել, մոբիլիզացնել ու իրենց ընտրողների սիրտը շահել:

Նմանատիպ նյութեր