Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345.226 քաղաքացի՝ ընտրողների 40,99%-ը. Տիգրան Մուկուչյան
Երևանի ավագանու ընտրություններին այսօր ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 345 226 ընտրող կամ ընտրողների 40,99 տոկոսը: Այս մասին քիչ առաջ հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա տեղեկացրեց, որ ողիղ ժամը 20-ին փակվել են բոլոր տեղամասերը և սկսվել է հաշվարկի գործընթացը: Այնուհետև ԿԸՀ նախագահը ներկայացրեց էլեկտրոնային տարբերակով ստացված տվյալներով՝ ընտրությանը մասնակցողների թվերն ըստ վարչական շրջանների։
Աջափնյակ վարչական շրջանում գրանցված 84.522 ընտրության իրավունք ունեցող քաղաքացուց ընտրության են գնացել 38279-ը կամ ընտրողների 45,29 տոկոսը։
Ավան վարչական շրջանում 39.848 ընտրողից մասնակցել է 21.021-ը կամ 52,75 տոկոսը։
Արաբկիրում` 95.573 ընտրողից մասնակցել է 37.105 ընտրող կամ 38,82 տոկոսը։
Դավթաշենում` 32.356 ընտրողից մասնակցել է 14 131 ընտրող կամ 43,67 տոկոսը։
Էրեբունի վարչական շրջանում՝ 93.154 ընտրողից մասնակցել է 37.916 ընտրող կամ 40,70 տոկոսը։
Կենտրոնում` 95.855 ընտրողից մասնակցել է 36.925 ընտրող կամ 38,52 տոկոսը։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` 107.779 ընտրողից մասնակցել է 35.874 ընտրող կամ 33, 28տոկոսը։
Նոր-Նորք վարչական շրջանում՝ 100.481 ընտրողից մասնակցել է 41.236 կամ 41,04 տոկոսը։
Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 10.700 ընտրողից մասնակցել է 5422 ընտրող, կամ 50,67 տոկոսը։
Նուբարաշեն վարչական շրջանում՝ 8133 ընտրողից մասնակցել է 4283 ընտրող կամ 52,66 տոկոսը։
Շենգավիթ վարչական շրջանում 114.935 ընտրողից մասնակցել է 53.493 կամ 46,54 տոկոսը։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 58.811 ընտրողից ընտրության է գնացել 19.541 քաղաքացի կամ 33,23 տոկոսը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում էին «Ելք» դաշինքը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, «Երկիր ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի առաջնորդությամբ և ՀՀԿ-ն գործող քաղաքապետ Տարեն Մարգարյանի գլխավորությամբ։