211652_close_icon
views-count3334 դիտում article-date 15:59 14-05-2017

Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 25,04%-ը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը քիչ առաջ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մինչև ժամը 14:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ: Նախնական տվյալներով Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 210 903, որը կազմում է ընտրողների 25.04 տոկոսը: Ստորև ներկայացնում ենք ընտրությանը մասնակցողների թիվը՝ ըստ վարչական շրջանների։ Աջափնյակ վարչական շրջան՝ 84 522 ընտրողից 23 929–ը, կամ 28,31% Ավան վարչական շրջանում՝ 39 848 ընտրողից 14 351-ը կամ 36,01% Արաբկիրում՝ 95 573 ընտրողից 21 508 ընտրող կամ 22,50% Դավթաշենում՝ 32 356 ընտրողից 8378 ընտրող կամ 25,89% Էրեբունի վարչական շրջանում՝ 93 154-ից 24 487 ընտրող կամ 26,29% Կենտրոնում՝ 95 855-ից 20 711 ընտրող կամ 21,61% Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 107 779-ից 22 372 ն է ընտրության գնացել կամ 20,76% Նոր-Նորք վարչական շրջանում՝ 100 481 ընտրողից 23 987 կամ 23,87% Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 10 700-ից 3233 ընտրող կամ 30,21% Նուբարաշենում՝ 8133 ից 2542 ընտրող, կամ 31,26% Շենգավիթ վարչական շրջանում՝ 114 935 ընտրողից 34 450 կամ 29,97% Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 58 811 ընտրողից ընտրության է գնացել 10 955 քաղաքացի կամ 18, 63%: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 14-ին, Երևանում ավագանու ընտրություններ են. մայրաքաղաքում ձևավորված է 10 տարածքային ընտրական հանձնաժողով, 474 ընտրական տեղամաս: Երևանի քաղաքապետի թեկնածուները 3 են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի»):

Նմանատիպ նյութեր