211652_close_icon
views-count12781 դիտում article-date 15:02 13-05-2017

Նախկինում դատված 34-ամյա քաղաքացին դիմել է իրավապահներին, որ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցը խուլիգանական հայհոյանքներ է տվել իր հասցեին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզի դատախազության դատախազ Թումասյանի որոշմամբ ոստիկանության Կումայրիի բաժին փոխանցված Գյումրի քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Ասմարյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Ասմարյանը հայտնել է ոստիկանությանը, որ մայիսի 4-ին, ժամը 11։30-ի սահմաններում, ինչ-որ հարցի շուրջ դիմում է փորձել ներկայացնել Գյումրու քաղաքապետարան, որտեղ քաղաքապետարանի աշխատակիցը, ում ինքը չի ճանաչել, դուրս է հրավիրել քաղաքապետարանից և մի քանի րոպե տևողությամբ խուլիգանական հայհոյանքներ տվել իր հասցեին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ասմարյանը նախկինում դատապարտված է եղել, իսկ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներն էլ փնտրում են քաղաքապետարանի այն աշխատակցին, ում համար բողոքել է Կ. Ասմարյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր