Թրամփը դեմոկրատներին կեղծավորներ է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Դեմոկրատական կուսակցության անդամներին Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Կոմիի հանդեպ իրենց փոփոխական պահվածքի համար: Այս մասին գրում է Газета-ն:
Ավելի վաղ Թրամփը հեռացրել էր Կոմիին աշխատանքից, ինչն առաջացրել էր խռովության ալիք և ԱՄՆ քաղաքական շրջանակի հանդեպ քննադատություն:
«Դեմոկրատներն ամիսներով բողոքում էին Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Կոմիից: Իսկ հիմա, երբ նա ազատվեց աշխատանքից, նրանք ձևացնում են, թե տխրել են: Սուտասան կեղծավորներ», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում: