211652_close_icon
views-count2112 դիտում article-date 10:07 11-05-2017

Արտեմ Ասատրյանը փնտրում է իր համար բարեխոսող նոր մարդկանց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամեն գնով ցանկանում է լինել նոր կառավարության կազմում և այս օրերին ակտիվորեն զբաղված է իր հետագա պաշտոնավարման հարցը կարգավորելով: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Ասատրյանը լուրջ մտավախություն ունի, որ իր ղեկավարած նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում բացահայտված կոռուպցիոն սկանդալների պատճառով իրեն չեն վերանշանակի: Ու հիմա նա փնտրում է նոր մարդկանց, որոնք կկարողանան Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի մոտ բարեխոսել իր համար ու համոզել, որ Ասատրյանին կրկին նախարար նշանակեն: Բայց եթե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն աչք փակեն մինչ այս բացահայտված կոռուպցիոն սկանդալների վրա և կրկին նախարար նշանակեն Ասատրյանին, կստացվի, որ նրանք ոչ միայն աչք են փակում տեղի ունեցած հանցագործությունների վրա, այլև խթանում են նոր ապօրինությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր