211652_close_icon
views-count65754 դիտում article-date 18:39 10-05-2017

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները Արտաշատյան ջրանցքից մեծ դժվարությամբ դուրս բերեցին ջրահեղձ եղած կնոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժնից, որ Թեյշենբաինի փողոցի 6 հասցեի հարևանությամբ հոսող Արտաշատյան ջրանցքում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը՝ թիվ 15 փրկարարական ջոկատով՝ ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության փոխգնդապետ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարարական ծառայության կապիտան Հրաչ Պետրոսյանի գլխավորությամբ: Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով դուրս բերեցին կնոջ դին և այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի և ավագ քննիչ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ, ովքեր այս պահին կատարում են դեպքի վայրի զննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած կնոջ ինքնությունը, ով, ըստ դատաբժշկի՝ 75-80 տարեկան կլինի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր