Յանդեքս նավիգատորը Մոսկվայում հաշվարկել է խցանման մեջ գտնվող վարորդի երթուղին և որոշել, որ այն հաղթահարելու համար կպահանջվի 68 տարի
Մոսկվայի ավտոճանապարհներից մեկում տաքսու վարորդ Դմիտրի Կոտրովսկու մեքենայում գտնվող Յանդեքս նավիգատորը հաշվարկել է երթուղին, որն անցել է խցանման միջով և որոշել, որ Մոսկվայի հարավից մինչև Սխոդնյա հասնելու համար կպահանջվի 24 հազար 855 օր և 3 ժամ:
Նշենք, որ տվյալ ավտոճանապարհի երկարությունը կազմում է ընդամենը 60 կմ:
Վարորդները ծերանում են ավտոճանապարհին,- նշել է մոսկվացի վարորդը: