Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի բացած կրակի հետևանքով որևէ տուժած չկա. ՊՆ խոսնակ
Այսօր հակառակորդը ժամը 22։00-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։
Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Կրակել են տարբեր հրաձգային զենքներից, պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է, որևէ տուժած չկա։
Այս պահին իրավիճակը հանգիստ է»,- նշել է նա։