211652_close_icon
views-count12799 դիտում article-date 11:57 06-05-2017

ՌԴ-ից մասնավոր տրանսֆերտներ ստացող մեր համաքաղաքացիների եկամուտները 10 օրվա ընթացքում նվազել են 2.5 %-ով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային շուկաներից կրկին հոռետեսական ազդանշաններ են գալիս: Ռուսական ռուբլին անցած ընդամենը 10 օրվա ընթացքում ՀՀ դրա­մի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 2.5 տոկոսով: Եթե ապրիլի 25-ին մեկ ոուբլու գինը Հայաստանում 8.65 դրամ էր, ապա այսօր' 8.41 դրամ: Դա նշանակում է, որ Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտներ ստացող մեր համաքաղաքացիների եկամուտները 10 օրվա ընթացքում նվազել են հենց 2.5 տոկոսով: Ռուբլու արժեզրկման դրդապատճառը նավթի միջազգային գների շոշափելի անկումն է, որը արձանագրվում է ապրիլի կեսերից: Անցած 20 օրվա ընթացքում նավթի մեկ բարելի գինը նվազել է մոտ 8 դոլարով կամ 14 տոկոսով: Ու քանի որ Ռուսաստանի տնտեսությունը «նստած է» նավթի վրա, այդ հումքի միջազգային գների փոփոխությունը շատ արագ անդրա­դառնում է նաև այդ երկրի արժույթի վրա: Սակայն Հայաստանն էլ ունի իր «նավթը», այսինքն՝ պղինձը, որը «թարսի պես» նույնպես էժանանում է»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր