3277 դիտում
17:28 05-05-2017
Greenpeace- ի ակտիվիստները Էյֆելյան աշտարակի վրա Լը Պենի դեմ ցուցապաստառ են կախել
Greenpeace -ի ակտիվիստներին հաջողվել է բարձրանալ Էյֆելյան աշտարակի վրա և կախել մի մեծ ցուցապաստառ, որի վրա գրված է «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»: Ինչպես հաղորդում է Greenpeace-ի ֆրանսիական մասնաճյուղը, ակցիան ուղղված է «Ազգային ճակատ» կուսակցության և նրա առաջնորդ Մարին Լե Պենին, ով այս կիրակի կմասնակցի Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին: Այս մասին հայտնում է TACC-ը:
Այս ակցիային մասնակցել են Greenpeace-ի վեց ակտիվիստներ: Նրանք բարձրացել են աշտարակի առաջին հարթակի վրա, որի բարձրությունը 56 մետր է ու կախել այդ դեղին պաստառը՝ վրան ֆիանսիայի հանրապետական լոզունգը սև տառերով գրված: Իսկ ստորին աջ անկյունում գրված է եղել «#resist»՝ «դիմադրել» և կազմակերպության ստորագրությունը:
«Սույն ակցիայի նպատակն է Մարին Լե Պենի ծրագրի ռիսկերի մասին նախազգուշացնել : Մենք պետք է պաշտպանենք այն արժեքները, որոնց սպառնում է «Ազգային ճակատ»-ը: Դա մեր խնդիրն է», - ասել Greenpeace-ի Ֆրանսիական մասնաճյուղի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ժան-Ֆրանսուան:
Նմանատիպ նյութեր
7183 դիտում
23:00 26-04-2016
Ինչո՞ւ Ադոլֆ Հիտլերը չկարողացավ Էյֆելյան աշտարակի վրա կախել իրենց դրոշը
Այս բաժնից
463 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
391 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
487 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը