Էնրիկո Ապրիամովը նշանակվել է Արտակարգ իրավիճակների փոխնախարար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնում։
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Էնրիկո Ապրիամովին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/03/1065981/]հայտնել [/url]էինք, որ Է. Ապրիամովը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալի պաշտոնից և զինվորական ծառայությունից։