Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրյամովին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ- լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ:
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: