14891 դիտում
10:57 04-05-2017
«Պլատոնի» թակարդը. Ռուսաստանից հայկական բեռնափոխադրումները կթանկանան. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օրերս ընդունել է ՌԴ-ում «Պլատոն» համակարգը ներդրած կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոն Զամկովին։ Կազմակերպությունը պետք է ուսումնասիրի Հայաստանում համակարգի ներդրման հնարավորությունը, ներկայացնի տնտեսական հիմնավորումները:
«Պլատոն» համակարգը հնարավորություն է տալիս հետևել 12 տոննա և ավելի բեռի տեղաշարժի ամբողջ ընթացքին, թե որտե՞ղ է գտնվում, քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել, տեղեկություն ստանալ տրանսպորտային միջոցի չափերի, բեռի քաշի մասին, և այլն։ Այդ ամենը կարող է վերահսկել ոչ միայն բեռնափոխադրողը, այլ նաև պատվիրատուն։ Այս ամենը, բնականաբար, կատարվում է որոշակի գումարի դիմաց։
Առաջին հայացքից, կարծես, դրական քայլ է արվում, սակայն խնդիրն այն է, որ «Պլատոն» համակարգը պարտադիր է դառնում ԵՏՄ անդամների համար, և ուշ թե շուտ հայ բեռնափոխադրող վարորդները ստիված են լինելու վճարել թե՛ Հայաստանում, թե՛ ԵՏՄ այլ երկրներում։
Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը «168 ժամ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ նախ՝ մեր երկրում միջազգային նշանակության ճանապարհներն այնքան կարճ են, որ համակարգի ներդրումն արդյունավետ չի լինի։
Համակարգի մաս դառնալու դեպքում, ըստ Մ. Առաքելյանի, հայկական մեքենաները Ռուսաստանում փոխադրումների համար պարտավոր կլինեն վճարել։
«Դա ճանապարհահարկ է՝ 1 կմ-ի հաշվարկով։ Մինչև հիմա հայկական մեքենաները Ռուսաստանում հարկ չէին վճարում։ Եթե մենք ընդունենք այդ համակարգը, ապա նաև հայկական մեքենաները պարտավոր կլինեն ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում վճարել։ 1 կմ-ի արժեքը 1 ռուբլի 37 կոպեկ էր մինչև մայիս, բայց մայիսից վարձը պետք է թանկանար և դառնար 3 ռուբլի 80 կոպեկ։
Ապրիլին Ռուսաստանում բավականին մեծ բունտեր եղան ռուս վարորդների կողմից, որոնք նաև պնդում էին, որ ռուսական ճանապարհներից օգտվող հայ վարորդներն էլ մասնակցեն այդ ցույցերին։ Իհարկե, հայկական մեքենաների քանակն այդքան շատ չէ, և հայ վարորդներն այդքան ակտիվ չեն եղել։ Ռուսական բեռնատարների տերերը բավականին ընդվզում են թանկացման դեմ, որովհետև նախկին գինն ինչ-որ տեղ ընդունելի է, և այս պահի դրությամբ անցած տարում մոտ 22 մլն ռուբլի է հավաքվել այդ «Պլատոնից»։ Ես կարծում եմ, որ ռուսական կառավարությունը չի հրաժարվի թանկացումից, և բարձր գինը կգործի։ Կարծում եմ ՝ դա մեր դուռն էլ կգա, արդեն պարտավորված կլինենք»։
Մ. Առաքելյանի կարծիքով՝ համակարգի վճարը չնչին գումար է, բայց, բնականաբար, ապրանքների ինքնարժեքի վրա ազդելու է։ Ըստ նրա՝ եթե Հայաստանից մինչև Մոսկվա փոխադրողը 2300-2500 կմ ճանապարհ է անցնում, որը նախկին գնով նվազագույնը 3000 ռուբլով կթանկանա, իսկ նոր գնով, բնականաբար, ավելի շատ՝ առնվազն 9000 ռուբլի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8361 դիտում
10:15 07-03-2019
Գազավորված ըմպելիքները կտրուկ կթանկանան. ո՞ւմ հաշվին են պատրաստվում փակել բյուջեի ճեղքը. «168 ժամ»
1760 դիտում
11:25 02-09-2021
Հայաստանն՝ ըստ Պլատոնի «կանխատեսումների»․ «Առավոտ»
1597 դիտում
22:27 17-04-2014
Երկաթուղային բեռնափոխադրումները կրճատվել են. տեսանյութ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը