Ռոնալդուն կրկնեց Մեսիի ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեք գոլ խփեց «Ատլետիկոյին» (3:0):
Դա պորտուգալացու 7-րդ հեթ-տրիկն էր Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով նա հավասարվեց «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին:
Բացի այդ, Ռոնալդուի 3-րդ գոլը 400-րդն էր «Ռեալի» կազմում. 280-ը` Իսպանիայի առաջնությունում, 22-ը` երկրի Գավաթում, 89-ը` եվրագավաթներում և ևս 9-ը` այլ մրցաշարերում: