Թուրքիան և Հնդկաստանը մտադիր են հրաժարվել դոլարից
Հնդկաստանում կայացած հնդակական-թուրքական բիզնես-ֆորումի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի բացառում, որ իր երկիրն անցում կատարի ազգային արժույթին, հաղորդում է Anadolu գործակալությունը։
«Արտահանման ու ներկրման գործընթացները հնարավոր է՝ այսուհետ իրականացվեն ազգային արժույթով, ինչը կնվազեցնի արժութային ուղղությունների վրա բացասական տատանումների ազդեցությունը»,-ասել է Թուրքիայի նախագահը և հավելել, որ թուրքական լիրայով ու հնդկական ռուպիով առևտուրը դրականորեն կազդի երկու երկրների տնտեսության վրա։
Քննարկվել է նաև երկու պետությունների միջև ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարը։