Ռուսաստանը սպառնում է հրաժարվել դոլարից
Ռուսաստանը ԱՄՆ֊ի կողմից սանկցիայի կիրառման դեպքում ստիպված կլինի հրաժարվել դոլարի շրջանառությունից։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևին։
«Մենք ստիպված կլինենք ուրիշ արժույթի անցնել` ստեղծելով մեր հաշվարկավճարային համակարգը։ Մենք հիանալի առևտրատնտեսական հարաբերությունների մեջ ենք Հարավի և Արևելքի մեր գործընկերների հետ, և մենք ելք կգտնենք զրոյականացնելու ԱՄՆ֊ից մեր ֆինանսական կախվածությունը»,֊ ասել է Գլազևը։
Բացի այդ, Կրեմլի աղբյուրը հայտարարել է, որ Գլազևի մեկնաբանությունները դա նրա անձնական կարծիքն է, որը չի համապատասխանում Կլեմլի դիրքորոշմանը։