2761 դիտում
13:47 29-04-2017
Լիբանանի պլանավորման պետական նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ
Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը, Հայաստան կատարած այցի ավարտին, ապրիլի 29-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում իր գրառման մեջ Միշել Ֆարաոնը նշել է. «Անհավանական է այն, ինչ տեսանք այստեղ, սակայն, ցավոք, իրականություն է»:
Այնուհետև Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարարը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որից հետո պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:
-Շատ հուզված եմ, որ այստեղ եմ: Այս ողջ ցավի մեջ ես տեսա հույսը` ապրելու հույսը: Հեռվից բոլորովին այլ է, իսկ այստեղ` այս հուզիչ պատկերները տեսնելով, յուրաքանչյուր մարդ աշխարհում պարզապես պետք է ընդունի և ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Ամենակարևոր հանգամանքը հենց այդ ճանաչումն է: Ես գալիս եմ մի երերից, որի ժողովորդը նույն ժամանակահատվածում մեծ տառապանքներ է տեսել: Հայաստանում և Լիբանանում բոլորս գիտակցում ենք, որ պետք է կանխել այս խավարը: Մենք այսօր էլ պետք է ճիգեր գորադրենք, որպեսզի բոլորիս ջանքերով, միջազգային բորոր բարձր ատյանների միջոցով աշխարհում կանխվի արյունահեղությունը, - ասել է Միշել Ֆարաոնը լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Նմանատիպ նյութեր
5523 դիտում
21:04 27-04-2017
Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը
1842 դիտում
20:17 27-04-2017
Լիբանանի պլանավորման պետական նախարարն այցելել է Սփյուռքի նախարարություն
2062 դիտում
14:50 11-07-2016
Վրաստանի խորհրդարանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ
Այս բաժնից
1672 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
514 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր