4190 դիտում
09:45 29-04-2017
Շվեյցարիայում դեսպա՞ն, թե՞ առողջապահության նախարար. որ պաշտոնին կնշանակվի Արա Բաբլոյանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է բժիշկ, պատգամավոր Արա Բաբլոյանին նշանակել Շվեյցարիայում ՀՀ դեսպան: Անգամ տեղեկացանք, որ արտաքին գործերի նախարարությունն արդեն նրա թեկնածության ագրեմանն ուղարկել է Շվեյցարիա և սպասում է այդ երկրի հաստատմանը:
Ա. Բաբլոյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ ինքը Շվեյցարիայում դեսպան է նշանակվելու: «Ո՛չ: Այդպիսի բան չկա, ինձ ոչ նման բան առաջարկվել է, ոչ էլ քննարկվել է այդ հարցը»,- ասաց նա:
Մենք փորձեցինք նաև արտգործնախարարությունից մեկնաբանություն ստանալ այս հարցի շուրջ, բայց մեզ պարզապես չպատասխանեցին: Նշենք, որ դիվանագիտության մեջ ագրեմանն ուղարկելը գաղտնի գործընթաց է, և այդ մասին հրապարակավ չեն հայտնում: Եվ դա հրապարակայնացնում են միայն այն ժամանակ, երբ տվյալ երկիրն ընդունում է առաջարկված թեկնածությունը: Լինում են դեպքեր, իհարկե, հազվադեպ, որ առաջարկված թեկնածությունն ինչ-ինչ պատճառով մերժվում է և նոր թեկնածություն է առաջարկվում: Իսկ ընդհանուր առմամբ, ագրեմանի հաստատումը հատկապես Եվրամիության անդամ երկրներում տևում է մինչև երեք ամիս:
Ինչ վերաբերում է, Ա. Բաբլոյանին, ապա կարծիք կա, որ նա չի ընդունում դեսպան նշանակվելու առաջարկը, ավելի շատ ուզում է առողջապահության նախարար նշանակվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2685 դիտում
09:54 23-10-2018
Հրաժեշտ մանդատին․ Նաիրա Զոհրաբյանը՝ դեսպա՞ն եվրոպական ինչ-որ երկրում. ․ «Ժամանակ»
2430 դիտում
09:45 28-02-2017
Արա Բաբլոյանը ցանկանում է որդուն տեսնել առողջապահության նախարարի պաշտոնում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»